չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Պերմի համալսարանում հրաձգության հետևանքով 3 մարդ է զոհվել, կան վիրավորներ

Պերմի համալսարանում հրաձգության հետևանքով 3 մարդ է զոհվել, կան վիրավորներ

Ռուսաստանի Պերմ քաղաքի համալսարանում հրաձգության հետևանքով 3 մարդ է զոհվել, հայտնում են ռուսական լրատվամիջոցները։ Ըստ տեղեկությունների՝ հրաձիգը 18-ամյա Տիմուր Բեկմանսուրովն է, նա ձերբակալվել է։

«Այսօր առավոտյան, ոստիկանության հերթապահ մաս հաղորդում է ստացվել այն մասին, որ Պերմի պետական ազգային հետազոտական համալսարանի տարածքում կրակոցի ձայներ են լսվել։ Նախնական տվյալներով՝ կան զոհեր և վիրավորներ»,- նշված է ոստիկանության հաղորդագրության մեջ։

Հաղորդվում է, որ դեպքի վայրում աշխատում է շտապօգնության 9 խումբ։

«Վիրավորումները տարբեր են, քանի որ շենքի ներսում գտնվողները նաև պատուհաններից են դուրս թռել։ Զոհվածների ինքնությունները պարզվում են»,- մանրամասնել են ոստիկանությունից։

 
 
 

  • Կիսվել: