հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Պենտագոնը հայտնել է Սիրիայում հարձակման հետևանքով ԱՄՆ երկու զինվորի և մեկ թարգմանչի զոհվելու մասին

Պենտագոնը հայտնել է Սիրիայում հարձակման հետևանքով ԱՄՆ երկու զինվորի և մեկ թարգմանչի զոհվելու մասին

Պենտագոնը հայտնել է շաբաթ օրը Սիրիայի Պալմիրա քաղաքում հակաահաբեկչական գործողության ժամանակ հարձակման հետևանքով ԱՄՆ բանակի երկու զինվորի և մեկ քաղաքացիական թարգմանչի զոհվելու մասին, հաղորդում է NBC News-ը։

Ըստ Պենտագոնի գլխավոր մամուլի քարտուղար Շոն Պարնելի, ևս երեք ամերիկացի զինծառայող վիրավորվել է (նա այդ մասին հայտնել է X-ի եթերում):

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է վրեժխնդիր լինել։

«Սա ԻՊ-ի հարձակումն էր ԱՄՆ-ի և Սիրիայի վրա՝ Սիրիայի շատ վտանգավոր հատվածում, որը նրանք ամբողջությամբ չեն վերահսկում։ Շատ լուրջ հատուցում է լինելու», - Truth Social սոցցանցում գրել է Թրամփը։

Ըստ Պարնելի, հարձակումը տեղի է ունեցել, երբ զինվորները «առանցքային խնդիր էին կատարում» «ԻՊ-ի դեմ պայքարի ընթացիկ գործողություններին աջակցելու» շրջանակում։

«Ներկայումս այդ հարձակման առնչությամբ ակտիվ հետաքննություն է ընթանում», - նշել է նա։

ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ հարձակումը դարանակալումից իրականացրել է «ԻՊ-ի միայնակ զինյալը», և որ զինյալն անակնկալի է եկել ու սպանվել։ Պենտագոնի ներկայացուցիչը NBC News-ին հայտնել է, որ ահաբեկչությունը տեղի է ունեցել Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ աշ Շարայի վերահսկողությունից դուրս գտնվող շրջանում։ Պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը X սոցցանցում առանձին գրառմամբ հայտնել է, որ հարձակումն իրականացրած անձին սպանել են ԱՄՆ գործընկեր ուժերը։

«Գործընկեր ուժերը սպանել են այս հարձակումն իրականացրած վայրենուն», - գրել է Հեգսեթը՝ հավելելով, որ ամերիկացիներին թիրախավորողները «կանցկացնեն իրենց կարճ և տագնապալի կյանքի մնացած մասը՝ իմանալով, որ Միացյալ Նահանգները որսալու է ձեզ, գտնելու է և անողոքաբար սպանելու է»։

  • Կիսվել: