չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Պենտագոնի ռազմակենսաբանական գործունեությունը ԱՊՀ-ում սպառնում է անվտանգությանը. Լավրով

Պենտագոնի ռազմակենսաբանական գործունեությունը ԱՊՀ-ում սպառնում է անվտանգությանը. Լավրով

Վաշինգտոնի և նրա դաշնակիցների ռազմակենսաբանական գործունեությունն ԱՊՀ-ի երկրների տարածքում ուղղակի սպառնալիք է ստեղծում կենսաբանական անվտանգության, մասնավորապես` բնակչության առողջության և բնության համար:

Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր Ուզբեկստան կատարած այցի արդյունքների շուրջ անցկացված մամուլի ասուլիսում։ 

«Առանձնահատուկ նշանակություն ունի (խմբ.՝ ԱՊՀ երկրների հետ) մեր համատեղ աշխատանքը մեր երկրների անվտանգության սպառնալիքները չեզոքացնելու ուղղությամբ: Դրանք և՛ ահաբեկչության սպառնալիքներն են, և՛ մեր տարածքում ռազմակենսաբանական գործունեության արդյունքում ստեղծված սպառնալիքները, որոնք իրականացնում են Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները, և որոնք կենսաբանական անվտանգության առումով շատ վտանգավոր նախադեպեր են ստեղծում: Եվ սա ուղղակի սպառնալիք է բնակչության առողջությանը, ուղղակի սպառնալիք` բնությանը», - Լավրովի խոսքերն է մեջբերում ТАСС գործակալությունը։

  • Կիսվել: