հինգշաբթի, հուլիս 4
4 / 7 / 2024
Պենտագոնի ղեկավարը բժշկական միջամտությունից հետո վերադարձել է պարտականությունների կատարմանը

Պենտագոնի ղեկավարը բժշկական միջամտությունից հետո վերադարձել է պարտականությունների կատարմանը

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը բարեհաջող անցել է բժշկական միջամտությունը և վերադարձել իր պարտականություններին: Այս մասին հայտնել է Պենտագոնի մամուլի ծառայությունը։

Նա Ուոլթեր Ռիդի ազգային ռազմական բժշկական կենտրոնում ենթարկվել է ոչ վիրաբուժական միջամտության: Ընթացակարգը տևել է երկուսուկես ժամ: Այդ ընթացքում Պենտագոնի ղեկավարի լիազորությունները փոխանցվել են նրա տեղակալ Քեյթլին Հիքսին։

Նախարարի ժամանակացույցում փոփոխություններ չեն նախատեսվում:

Անցյալ տարեվերջին Պենտագոնի ղեկավարը շագանակագեղձի քաղցկեղի վիրահատության էր ենթարկվել, իսկ հետո միզուղիների բորբոքման ու որովայնի խոռոչում հեղուկի կուտակման համար երկար բուժում էր անցել։

  • Կիսվել: