երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Պենտագոն․F-35 կործանիչների որոշ մասեր կշարունակվեն արտադրվել Թուրքիայում

Պենտագոն․F-35 կործանիչների որոշ մասեր կշարունակվեն արտադրվել Թուրքիայում

ԱՄՆ Պենտագոնի խոսնակ Ջեսիք Մաքսուելը հայտնել է, որ մինչև 2022թ․թուրքական ընկերությունները կշարունակեն դետալներ արտադրել F-35 կործանիչների համատեղ արտադրության շրջանակում։ Այս մասին խոսնակն ասել է թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալության հետ զրույցում, փոխանցում է ermenihaber.am-ը։

Մաքսուելը նշել է, որ F-35 կործանիչների ծրագրում ներգրավված իրենց գործընկերները կատարելու են պայմանագրով սահմանված պարտավորությունները։

Նրա խոսքով՝ այս պահին F-35 կործանիչների ծրագիրը փորձում է խուսափել պայմանագրի դադարեցումներից, քանի որ դրանք ծախսատար են և ոչ տեղին։ 

Մաքսուելը նաև հայտնել է, որ միևնույն ժամանակ այս կործանիչների ծրագիրը շարունակում է աշխատանքները այլընտրանք գտնելու ուղղությամբ։

Նշվում է, որ ԱՄՆ-ն որոշ մասերի արտադրության համար թուրքական ընկերությունների հետ կնքված պայմանագիրը չէր դադարեցրել և թույլ էր տվել, որպեսզի տվյալ ընկերությունները մինչև այս տարեվերջ  շարունակեն կործանիչների մասերի մատակարարումը, մինչ նոր մատակարարներ կգտնվեն։

Հիշեցնենք, որ F-35-երի ծրագրի շրջանակներում ԱՆկարան պետք է ստանար 100 միավոր F-35։ Թուրք օդաչուները անգամ վերապատրաստում էին անցնում ԱՄՆ-ում։ Սակայն ռուսական արտադրության S-400 զենիթահրթիռային համակարգերի գնումից հետո՝ 2019թ․ հուլիսին ԱՄՆ-ն կասեցրեց Անկարայի մասնակցությունը այդ ծրագրին, իսկ  օդաչուները վերադարձան Թուրքիա։ 

 

  • Կիսվել: