կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Փելոսիի ասիական շրջագայության համար Հյուսիսային Կորեան ԱՄՆ-ին սպառնում է հատուցմամբ

Փելոսիի ասիական շրջագայության համար Հյուսիսային Կորեան ԱՄՆ-ին սպառնում է հատուցմամբ

Հյուսիսային Կորեան սպառնում է ԱՄՆ-ին հատուցմամբ՝ Փելոսիի ասիական շրջագայության համար: Փհենյանում կարծում են, որ սա այլ երկրների նկատմամբ ԱՄՆ-ի թշնամական քաղաքականության հերթական դրսեւորումն է։

«Փելոսիի այցը Հյուսիսային Կորեայի և Հարավային Կորեայի սահմանին գտնվող ապառազմականացված գոտի կորեացի ժողովրդին դրդում է հերթական առճակատման: Այն փաստը, որ նա Սեուլի հետ քննարկել է «հյուսիսկորեական սպառնալիքի հզոր և ընդլայնված զսպումը» և այցելել համատեղ անվտանգության գոտի, Փհենյանի նկատմամբ Վաշինգտոնի թշնամական հայացքների դրսեւորումն էր»,- ասվում է հայտարարության մեջ։

Նրան անվանել են «միջազգային խաղաղության և կայունության ամենամեծ կործանիչը»՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ն «կվճարի» այն բոլոր խնդիրների համար, որոնք Փելոսին ստեղծել է իր ասիական շրջագայությամբ։

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին օգոստոսի 6-ին ավարտել է իր ասիական շրջագայությունը։

  • Կիսվել: