չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Պեկինի 13 շրջանում հորդառատ անձրևներից տուժել է 44.673 մարդ

Պեկինի 13 շրջանում հորդառատ անձրևներից տուժել է 44.673 մարդ

Պեկինի 13 շրջանում հորդառատ անձրևներից տուժել է 44.673 մարդ, զոհվել է 11 մարդ, հայտնել են տեղի ջրհեղեղների կանխարգելման վարչությունից, գրում է kommersant.ru-ն։

«Եվս 27 մարդ համարվում է անհետ կորած, նրանցից չորսի հետ կապը կորել է նրանց փրկարարական աշխատանքների ժամանակ», - նշել են գերատեսչությունում:

Քաղաքի անապահով շրջաններից տարհանվել է 127.000 մարդ, քանի դեռ պահպանվում է ջրհեղեղների վտանգը։

Պեկինի օդերևութաբանական ծառայության տվյալներով՝ հուլիսի 29-ի երեկոյից մինչև օգոստոսի 1-ի առավոտը Պեկինում միջինը 260 մմ տեղումներ են եղել։ Ամենաշատ տեղումները տեղացել են Մենտուգու և Ֆանգշան շրջաններում, որտեղ միջինը 447,6 մմ է տեղացել։

  • Կիսվել: