կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Պայթյունից հետո թուրք իրավապահները հետաքննություն են սկսել սոցցանցերի 25 օգտատերերի նկատմամբ

Պայթյունից հետո թուրք իրավապահները հետաքննություն են սկսել սոցցանցերի 25 օգտատերերի նկատմամբ

Ստամբուլի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո թուրք իրավապահները հետաքննություն են սկսել սոցցանցերի 25 օգտատերերի նկատմամբ, հայտնում է TRT Haber-ը՝ հղում տալով երկրի անվտանգության գլխավոր վարչությանը։

«Սոցցանցերի 25 օգտատերերի նկատմամբ, որոնց գրառումները Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի մասին համարվել են սադրիչ, հետաքննություն է սկսվել եւ տեղեկատվություն է ուղարկվել համապատասխան գերատեսչություններին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ստամբուլում այսօր ժամը 16-ը անց 20-ի սահմաններում ահաբեկչություն է տեղի ունեցել, ինչին մասնակից է եղել մի կին, ով պայուսակ է թողել քաղաքի Իսթիքլալ փողոցում։ Հաղորդվում է 6 զոհի եւ 81 վիրավորի մասին։ Ականատեսները պատմում են, որ պայթյունի տարածքը շրջափակված է, ուղղաթիռներ են թռչում, մեկը մյուսի հետեւից շտապօգնության մեքենաներ են անցնում։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ «ահաբեկչության միջոցով Թուրքիային ու թուրք ժողովրդին տիրելու փորձը չի ստացվի»։ Նա ընդգծել է, որ «բոլոր մանրամասները կբացահայտվեն, իսկ մեղավորները կպատժվեն»։

  • Կիսվել: