երկուշաբթի, ապրիլ 21
21 / 4 / 2025
Պայթյուն Թեհրանի բնակելի շենքերից մեկում. կա 21 վիրավոր

Պայթյուն Թեհրանի բնակելի շենքերից մեկում. կա 21 վիրավոր

Թեհրանում բնակելի շենքում պայթյուն է տեղի ունեցել, հայտնում է իրանական IRNA-ն։

Նշվում է, որ եռահարկ բնակելի շենքում գազի արտահոսքի հետևանքով պայթյուն է տեղի ունեցել, որից հետո հրդեհ է բռնկվել:

Պայթյունի հետևանքով տուժել են հարևան շենքերն ու մի քանի ավտոմեքենաներ։ Վնասվածքներ է ստացել 21 մարդ։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

 

  • Կիսվել: