ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Պայթյուն Մեքսիկայի սուպերմարկետում․ զոհվել է առնվազն 23 մարդ, ևս 11-ը վիրավորվել են

Պայթյուն Մեքսիկայի սուպերմարկետում․ զոհվել է առնվազն 23 մարդ, ևս 11-ը վիրավորվել են

Մեքսիկայի սուպերմարկետում շաբաթ օրը տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 23 մարդ, ևս 11-ը վիրավորվել են, հաղորդում է AFP-ն՝ վկայակոչելով տեղական իշխանություններին։

«Ցավոք, մեր հայտնաբերած զոհերից շատերն անչափահասներ էին», – հայտարարել է Սոնորա նահանգի նահանգապետ Ալֆոնսո Դուրասոն՝ տեսաուղերձում զոհերի թիվը ներկայացնելիս։

Ըստ նրա, վիրավորները բուժվում են Էրմոսիլյո քաղաքի հիվանդանոցներում, որտեղ էլ տեղի է ունեցել պայթյունը։

«Հանձարարել եմ անցկացնել մանրակրկիտ և թափանցիկ քննություն՝ միջադեպի պատճառները պարզելու և մեղավորներին հայտնաբերելու համար», – ասել է նա։

Պայթյունը տեղի է ունեցել քաղաքի կենտրոնում գտնվող Waldo's խանութում։ Տեղական հասարակական անվտանգության մարմինները բացառել են հարձակումը կամ «քաղաքացիական անձանց դեմ ուղղված բռնության գործողությունը»։

Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին և հարազատներին։

  • Կիսվել: