Պայթյուն Բաքվում. կան վիրավորներ ու զոհ
Բաքվի բնակելի շենքում պայթյուն է որոտացել։ Դեպքը տեղի է ունեցել Նասիմի շրջանի 4-րդ միկրոշրջանում, հայտնում են տեղական լրատվամիջոցները։ Ահազանգը ստացվել է մոտավորապես ժամը 14:20-ին։
Շտապօգնության անձնակազմը դեպքի վայրում հաստատել է 34-ամյա տղամարդու մահը։ Կա նաև 2 տուժած՝ 40-ամյա տղամարդ և 29-ամյա կին։



