Պայթյուն Անթալիայում. նախնական տվյալներով՝ կա մեկ զոհ
Անթալիայի Դեմրե քաղաքի մեծածախ շուկայում տեղի է ունեցել հզոր պայթյուն:
Ըստ թուրքական ԶԼՄ-ների՝ վնասվածքների մասին հաղորդագրություններից հետո դեպքի վայր են ուղարկվել բազմաթիվ ոստիկաններ, հրշեջներ, ժանդարմերիայի աշխատակիցներ և բժշկական խմբեր։
Նախնական տեղեկություններով՝ մեկ մարդ զոհվել է, երեքը՝ վիրավորվել։ Մահացածների և վիրավորների ինքնությունը դեռևս պարզված չէ։
Ենթադրվում է, որ պայթյունը տեղի է ունեցել թթվածնի բալոնի պատճառով։
Տեսանյութը՝ այստեղ:


