Պայմանավորվածությունը չկատարելու դեպքում կշարունակենք գլխատել ահաբեկիչներին. Էրդողան
Եթե Թուրքիայի ու ԱՄՆ-ի միջեւ պայմանավորվածությունը չկատարվի, թուրքական բանակը կվերսկսի ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիսում, հայտարարել է Թուրքրայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, տեղեկացնում է РБК-ը:
Էրդողանը, մասնավորապես, ընդգծել է, որ, համաձայն պայմանավորվածության, 120 ժամվա ընթացքում քրդական «ազգային ինքնապաշտպանական ջոկատները» պարտավոր են լքել անվտանգության գոտին։ «Երեքշաբթի երեկոյան ժամկետն ավարտվում է: Եթե պայմանավորվածությունը չկատարվի, 120 ժամը լրանալուն պես մենք կվերսկսենք գործողությունը եւ կշարունակենք գլխատել ահաբեկիչներին»,-ասել է Էրդողանը։