չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Հացահատիկի գործարքի ավարտին դեռ որոշ ժամանակ կա․ Պեսկով

Հացահատիկի գործարքի ավարտին դեռ որոշ ժամանակ կա․ Պեսկով

Մինչև հացահատիկի գործարքի ժամկետի ավարտը դրա շուրջ պայմանավորվածությունների իրականացման հույսերը այնքան էլ շատ չեն, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Առայժմ հայտարարում ենք, որ պայմանավորվածությունների այս մասը դեռ չի կատարվում։ Հացահատիկի գործարքի ավարտին դեռ որոշ ժամանակ կա, բայց մեծ հույս չկա»,- լրագրողներին ասել է Կրեմլի ներկայացուցիչը: Այսպես է նա պատասխանել հարցին, թե ռուսական բանկը SWIFT-ին միացնելու կամ համարժեք տարբերակ ընտրելու հույս կա՞, թե ոչ:

Պեսկովը դեռ չի մեկնաբանել Financial Times թերթի տեղեկատվությունը, որը, հղում անելով աղբյուրներին, նշել է, որ Եվրամիությունը դիտարկում է «Ռոսսելխոզբանկ»-ին թույլ տալ ստեղծել դուստր ձեռնարկություն, որը կարող է միանալ SWIFT միջազգային համակարգին՝ հացահատիկի գործարքների համար:

  • Կիսվել: