չորեքշաբթի, ապրիլ 17
17 / 4 / 2024
Փայլանն արձագանքել է Էրդողանի՝ երկրից արտարժույթ հանողների վերաբերյալ խոսքերին

Փայլանն արձագանքել է Էրդողանի՝ երկրից արտարժույթ հանողների վերաբերյալ խոսքերին

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության»՝ (ԺԴԿ-HDP) Դիարբեքիրից ընտրված հայ պատգամավոր Կարո Փայլանը, մեջբերելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքերը, Twitter-ում հակադարձել է դրանց, գրում է ermenihaber.am-ը:

Էրդողանն ասել էր. «Իմ երկրից այլ երկրներ արտարժույթ փախցնողների հանդեպ լինելու ենք անողոք»։

Փայլանը պնդել է, որ Պանամա, Մալթա, Մեն կղզի միլիարդավոր դոլարներ տեղափոխած մարդիկ բոլորն էլ Էրդողանին մոտ կանգնած մարդիկ են։

«Եթե քաջություն ունեք, ներկայացրեք բոլոր փաստաթղթերը, թե ովքեր են երկրից փախցրել արտարժույթ, թող ժողովուրդը տեսնի»,- նշել է Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավորը։

  • Կիսվել: