երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Պատժամիջոցները Իրանի համար առաջադիմության առիթ էին. Ռոհանի

Պատժամիջոցները Իրանի համար առաջադիմության առիթ էին. Ռոհանի

Իրանի նախագահն ասել է.«Պատժամիջոցների խստացման հարցում թշնամիների կարևորագույն նպատակը հասարակական խառնաշփոթ ստեղծելն ու բառի բուն իմաստով համակարագի փլուզումն էր, որ Իրանի կառավարության ու ժողովրդի միասնության շնորհիվ պարտության մատնվեց», գրում է parstoday.com-ը: 

Երեքշաբթի օրը երկրի ԶԼՄ-ների ավագ տնօրենների հետ  կառավարության շաբաթվա առիթով կայացած հանդիպման ժամանակ, անդրադառնալով գլոբալ մասշտաբով Իրանի դիվանագիտության հեղինակությանը, Իրանի նախագահ Հասան Ռոհանին ՄԱԿ-ում ԱՄՆ-ի հակաիրանական ջանքերի պարտությունը համարել է ԻԻՀ-ի քաղաքական հեղինակության ապացույցը: 

Շեշտը դնելով Իրանի պաշտպանական կարողության ավելացման և գաիտելիքահենք տնտեսության վրա, Ռոհանին հստակեցրել է.«Գիտելիքահենք ընկերությունների թիվը 55-ից հասել է հազար 200-ի, ինչը 95 անգամ աճ է ցույց տալիս»:

Նելով, որ ներկրումների համեմատությամբ ոչ-նավթային արտահանումները ավելացել են, Իրանի գործադիր իշխանության ղեկավարը հստակեցրել է.«Նավթից երկրի բյուջեի կախվածությունը նվազել է և անցնող 42 տարիների ընթացքում առաջին անգամ միանիշ է դարձել: Այս առիթը ստեղծվեց Իրանի դեմ առավելագույն ճնշման քաղաքականության գործադրումից հետո»:

  • Կիսվել: