երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Պատրիարք Կիրիլը կոչ է արել ներել նրանց, ովքեր լքել են երկիրը և գիտակցել են իրենց սխալը

Պատրիարք Կիրիլը կոչ է արել ներել նրանց, ովքեր լքել են երկիրը և գիտակցել են իրենց սխալը

Ռուսաստանը չպետք է մերժի այն մարդկանց, ովքեր լքել են երկիրը, եթե նրանք հասկացել են, որ սխալ են թույլ տվել։ Այս մասին հայտարարել է Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը։

«Մեղք գործած մարդուց չպետք է երես թեքել, եթե նա գալիս է զղջման զգացումով, իր մեղքի գիտակցմամբ: Եթե Ռուսաստանից հեռացած մարդիկ, նույնիսկ ովքեր ինչ-որ տեղ դեմ են արտահայտվել, վերադառնում են այն ըմբռնումով, որ սխալ են արել, ապա հայրենիքը չի կարող մերժել նրանց», - ասել է նա «Ռոսիա 1» հեռուստաալիքին տված սուրբծննդյան հարցազրույցում՝ խոսելով այն ​​մարդկանց մասին, ովքեր լքել են Ռուսաստանը Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո:

«Սա ասում եմ՝ ուշադրություն հրավիրելով այն փաստի վրա, որ նրանց մեջ կան բավականին արժանի մարդիկ, ովքեր սխալվել են, կամ վախեցել են, բայց այդ ճանապարհին ամաչել են։ Եվ եթե նրանք ապաշխարեն ու վերադառնան իրենց տուն, ապա մեր գործը նրանց ընդունելն է», - եզրափակել է նա:

  • Կիսվել: