ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Պատերազմում Ռուսաստանի մարդկային կորուստները հատել են 34 հազարի սահմանը. Ուկրաինայի ԶՈՒ ԳՇ

Պատերազմում Ռուսաստանի մարդկային կորուստները հատել են 34 հազարի սահմանը. Ուկրաինայի ԶՈՒ ԳՇ

Ուկրաինայի դեմ լայնամասշտաբ պատերազմում Ռուսաստանի մարդկային կորուստները, ուկրաինացի զինվորականների հաշվարկներով, գերազանցել են 34 հազարի սահմանը։ Այս մասին հայտնում են Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբից, փոխանցում է  Украинская правда-ն:

Ըստ գերատեսչության տվյալների փետրվարի 24-ից հունիսի 21-ը ռուսական կողմի ընդհանուր մարտական ​​կորուստները կազմել են՝

անձնակազմ- 34100 (+300) մարդ,
տանկեր- 1496 (+19) միավոր,
զրահապատ մարտական ​​մեքենաներ- 3606 (+18) միավոր,
հրետանային համակարգեր- 752 (+3) միավոր,
MLRS- 239 (+1) միավոր,
ՀՕՊ համակարգեր- 98 (+0) միավոր,
ինքնաթիռ- 216 (+0) միավոր,
ուղղաթիռներ- 181 (+0) միավոր,
անօդաչու թռչող սարքեր- 611 (+10),
թևավոր հրթիռներ- 137 (+7),
նավեր / նավակներ- 14 (+0) միավոր,
ավտոմոբիլային տեխնիկա և տանկեր- 2537 (+10) միավոր,
հատուկ տեխնիկա- 59 (+4):

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։

  • Կիսվել: