ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Պատերազմի այս փուլը բավական կոշտ է լինելու մեզ համար. Պոդոլյակ

Պատերազմի այս փուլը բավական կոշտ է լինելու մեզ համար. Պոդոլյակ

Ուկրաինան թևակոխում է պատերազմի վերջին փուլ, որն ամենաարյունալին կլինի և բազմաթիվ կյանքեր կխլի։ Այս մասին ասել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը, տեղեկացնում են ուկրաինական լրատվամիջոցները։

Պոդոլյակը, մասնավորապես, ասել է. ՛՛Ուկրաինան պետք է ազատի մեր բոլոր շրջանները, այդ թվում՝ Դոնեցկն ու Լուգանսկը։ Պատերազմի այս փուլը, որը կկոչվի հակահարձակողական փուլ, բավական կոշտ է լինելու մեզ համար, և, ցավոք, մենք կկորցնենք մեր ժողովրդի արժանի զավակներին...

Բայց մենք ամեն դեպքում ստիպված ենք լինելու ապրել մեր տարածքների ազատագրման արյունալի փուլը՛՛:

 

  • Կիսվել: