շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Պաշտպանական ընկերությունների պատվերներն աշխարհաքաղաքականության պատճառով կտրուկ աճում են. Financial Times

Պաշտպանական ընկերությունների պատվերներն աշխարհաքաղաքականության պատճառով կտրուկ աճում են. Financial Times

Աշխարհի խոշորագույն պաշտպանական ընկերությունների պատվերների թղթապանակը վերջին տարիներին աճել է գրեթե 10%-ով՝ գործնականում հասնելով ռեկորդային մեծությունների։ Այս մասին հայտնել է Financial Times թերթը, որը դա բացատրում է աշխարհում տեղի ունեցող աշխարհաքաղաքական լարվածության աճով՝ ներառյալ Ուկրաինայի հակամարտությունը։

Թերթի կողմից 15 պաշտպանական խմբերի, այդ թվում՝ Միացյալ Նահանգների խոշորագույն ընկերությունների՝ BAE Systems-ի և Hanwha Aerospace-ի ցուցանիշների վերլուծությունը պարզել է, որ 2022 թվականի վերջին, այն ժամանակամիջոցի, որի վերաբերյալ կա  լիակատար վիճակագրություն, նրանց պատվերների ընդհանուր թղթապանակը հասել է 777,6 միլիարդ դոլարի: Դրանից երկու տարի առաջ այս ցուցանիշը հասել է 701,2 մլրդ դոլարի: Ինչպես ասվում է հոդվածում, այս միտումը շարունակվել է 2023 թվականին։ 2023 թվականի առաջին կիսամյակում պատվերների ընդհանուր թղթապանակը հասել է 764 միլիարդ դոլարի։

Թերթը գրում է, որ ցուցանիշների աճը կապված չէ միայն ուկրաինական իրադարձությունների հետ։ Նա օրինակ է բերում BAE Systems-ը, որի պատվերների թղթապանակը 2022 թվականին 61,8 միլիարդ դոլարից աճել է մինչև 70,8 միլիարդ դոլարի՝  գոյություն ունեցող ծրագրերի շրջանակներում նոր պատվերների հաշվին՝  ներառյալ այն պատվերները, որոնք ընդգրկում են սուզանավերը, ռազմանավերը և ինքնաթիռները:

Այս ֆոնին պաշտպանական ընկերությունների բաժնետոմսերը ցուցադրում են բարձր աճ։ Ինչպես նշվում է, MSCI պրոֆիլային ինդեքսը բարձրացել է 25%-ով, իսկ եվրոպական օդատիեզերական և պաշտպանական Stoxx ինդեքսը վերջին 12 ամիսների ընթացքում աճել է 50%-ով: Հոդվածում նշվում է, որ ներդրողների հետաքրքրությունն արտացոլում է նրանց վստահությունը, որ կառավարությունների պաշտպանական պատվերների ավելի բարձր   ​​ծախսերի շրջանը կշարունակվի։  

  • Կիսվել: