շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Պաշտոնական  Փհենյանը հայտնել է եկող տարի իր միջուկային և հրթիռային ծրագրերը զարգացնելու մտադրության մասին

Պաշտոնական Փհենյանը հայտնել է եկող տարի իր միջուկային և հրթիռային ծրագրերը զարգացնելու մտադրության մասին

Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընը Աշխատավորական կուսակցության կենտկոմի 9-րդ լիագումար նիստում կոչ է արել նախապատրաստվել հնարավոր պատերազմին, հայտնում են ԶԼՄ-ները:

Նշվում է, որ նա հրամայել է բանակին, ռազմական արդյունաբերությանն ու միջուկային զենքի ոլորտին ակտիվացնել պատերազմի նախապատրաստմանն ուղղված ջանքերը՝ ԱՄՆ-ի, իր ձևակարպմամբ, աննախադեպ հրահրիչ գործողությունների պատճառով:

Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ գալիք տարում կշարունակի ակտիվ զարգացնել իր միջուկային և հրթիռային ծրագրերը:

Իր հերթին Հարավային Կորեայի նախագահ Յուն Սուկ Յոլն էլ զինվորականների հետ հանդիպման ընթացքում կոչ է արել պատրաստ լինել՝ արձագանքելու Փհենյանից հնարավոր սադրանքներին: 

  • Կիսվել: