ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Պաշտոնական Մոսկվան հայտարարություն է տարածել Լավրովի` Թուրքիա այցի վերաբերյալ

Պաշտոնական Մոսկվան հայտարարություն է տարածել Լավրովի` Թուրքիա այցի վերաբերյալ

Ռուսաստանի Դաշնության նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի` Թուրքիա կատարելիք այցի վերաբերյալ հայտարարություն է արել:

Այս մասին ռուսական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ հայտարարել է Պեսկովը:

«Նախարարի շփումները իսկապես նախատեսված են, և նա ինքը կպատմի այդ մասին»,- նշել է Պեսկովը՝ պատասխանելով Թուրքիայի նախագահի ներկայացուցիչ Իբրահիմ Քալինի հայտարարությանը, թե Լավրովի այցը սպասվում է հունիսի 8-ին, և որ այցի ընթացքում քննարկվելու է հացահատիկի  հարցը և հացահատիկի փոխադրման համար անվտանգության գոտիների առանձնացումը:

Այցի oրվա վերաբերյալ հարցը Պեսկովը վերահասցեաgրել է ՌԴ ԱԳՆ-ին:

  • Կիսվել: