երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Փաշինյանին սպասում են Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպմանը․ Պեսկով

Փաշինյանին սպասում են Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպմանը․ Պեսկով

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին սպասում են Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպմանը։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
 

«Նախագահը (Վլադիմիր Պուտինը,–խմբ.) հրավիրել է պարոն Փաշինյանին և, իհարկե, սպասում է նրան, մյուս գործընկերների հետ միասին, Սանկտ Պետերբուրգում՝ ավանդական հանդիպմանը, որը ոչ ֆորմալ բնույթ է կրում, բայց միևնույն ժամանակ այնտեղ կլինեն և՛ ԱՊՀ-ն, և՛ ԵԱՏՄ-ն։ Օրակարգը բավական բովանդակալից է»,-ասել է Պեսկովը լրագրողներին։

Միաժամանակ նա նշել է, որ Պուտինն այսօր Հայաստանի վարչապետի հետ հանդիպում չի ծրագրում:
«Այսօր առանձին հանդիպում չի նախատեսվում, այնտեղ աշխատանքն ընթանում է վարչապետների շրջանում»,-հավելել է նա՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի համապատասխան հարցին:
Առավոտյան Փաշինյանը մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։

  • Կիսվել: