չորեքշաբթի, հունիս 17
17 / 6 / 2026
Փաշազադեն կմեկնի Վատիկան․ կհանդիպի Հռոմի Պապին

Փաշազադեն կմեկնի Վատիկան․ կհանդիպի Հռոմի Պապին

Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Շեյխ-ուլ-Իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն փետրվարի 8-ին կայցելի Վատիկան։ Այս մասին APA-ին հայտնել է Կովկասի մուսուլմանների վարչության մամուլի ծառայությունը։

Այցը տեղի է ունենում Սուրբ Աթոռի և Կաթոլիկ եկեղեցու ղեկավար, Նորին Սրբություն Հռոմի Պապ Լևոն XIV-ի անձնական հրավերով։ Փետրվարի 9-ին շեյխ Ուլիսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն կմասնակցի Հռոմի պապի հետ հանդիպմանը։

 

Այցի շրջանակներում նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ Ադրբեջանի կրոնական դավանանքների առաջնորդների, Վատիկանի պետքարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինի և Վատիկանի այլ պաշտոնյաների միջև։

  • Կիսվել: