Pars Today. ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն Իրաքի դիմադրությունից զինադադար են խնդրել
«Սարայա Ուլիա ադ-Դամ» կազմակերպության ռազմական ներկայացուցիչ Աբու Մահդի ալ-Ջաֆարին հայտարարել է, որ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն դիմել են Իրաքի կառավարությանը՝ դիմադրության խմբերի հետ 24-ժամյա զինադադար հաստատելու խնդրանքով։ Դա անհրաժեշտ է Բաղդադի «Վիկտորի» բազայից ուժերի դուրսբերումը Թուրքիա ավարտելու համար. գրում է Pars Today-ը։
Ալ-Ջաֆարին հավելել է, որ կառավարությունից հարցումը ստանալուց հետո Իրաքի դիմադրության խմբերի մեծ մասը համաձայնել է զինադադարին։
Միևնույն ժամանակ, նրանք պայման են դրել, որ սուրբ Սամարա քաղաքից մինչև Քարբալա ընկած հատվածում «Ալ-Հաշդ աշ-Շաաբի» ուժերի դիրքերը հարձակման չեն ենթարկվի։


