չորեքշաբթի, սեպտեմբեր 28
28 / 9 / 2022
Փարիզը հանդես է գալիս Ռուսաստանի հետ երկխոսության հնարավորությունը պահպանելու օգտին․ Ֆրանսիայի ԱԳՆ

Փարիզը հանդես է գալիս Ռուսաստանի հետ երկխոսության հնարավորությունը պահպանելու օգտին․ Ֆրանսիայի ԱԳՆ

Ֆրանսիան հանդես է գալիս Ռուսաստանի հետ երկխոսության հնարավորությունը պահպանելու օգտին, որն անհրաժեշտ կլինի, երբ գա բանակցությունների ժամանակը։ Այդ մասին հայտնել է Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անն-Կլեր Լեժանդրը։

«Հիմա բանակցությունների փուլ չէ, հիմա ռազմական գործողությունների փուլ է, բայց կգա մի պահ, երբ բանակցությունների փուլն անհրաժեշտ կլինի»,- ասել է նա:

Նա նաև պաշտպանել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության դիմումը Զապորոժիեի ԱԷԿ փորձագետներին հասանելիություն տրամադրելու մասին: ԱԳՆ ներկայացուցչի խոսքով՝ ԱԷԿ-ի շուրջ ստեղծված իրավիճակը ծայրահեղ մտահոգություն է առաջացնում Ֆրանսիայում:

Լեժանդրը կոչ է արել զորքերը դուրս բերել ատոմակայանից։

  • Կիսվել: