հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Փարիզում կյանքի թանկացման դեմ բողոքի ակցիա է անցկացվել

Փարիզում կյանքի թանկացման դեմ բողոքի ակցիա է անցկացվել

Փարիզում այսօր երթ է ընթանում գների աճի և սոցիալական խնդիրների պատճառով։

Ցուցարարները պահանջում են աշխատավարձերի և սոցիալական վճարների բարձրացում, ինչպես նաև էլեկտրաէներգիայի գների սառեցում։

Բողոքի ակցիաներին մասնակցելու կոչեր են արել «Չենթարկված Ֆրանսիա» ձախ կուսակցությունը, «Եվրոպա - Էկոլոգիա – Կանաչներ» կուսակցությունը, Սոցիալիստական կուսակցություն, ինչպես նաև մի շարք արհմիություններ ու ասոցիացիաներ:

Ցուցարարները բողոքում են վառելիքի ու սննդամթերքի գների աճի, ինչպես նաև կենսաթոշակային տարիքի բարձրացման դեմ:

  • Կիսվել: