ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Փարիզում Եվրոպայի խոշորագույն տեքստիլի և հագուստի ցուցահանդեսում ներկայացված է 11 հայկական ընկերությունների արտադրանք

Փարիզում Եվրոպայի խոշորագույն տեքստիլի և հագուստի ցուցահանդեսում ներկայացված է 11 հայկական ընկերությունների արտադրանք

2025թ. սեպտեմբերի 15-17-ը Փարիզում անցկացվում է Texworld Apparel Sourcing Paris՝ Եվրոպայի խոշորագույն տեքստիլի և հագուստի մատակարարման ցուցահանդեսը։ Այս մասին հայտն են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

Հայաստանը ցուցահանդեսին մասնակցում է առաջին անգամ, միասնական տաղավարով՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և Եվրամիության ֆինանսավորմամբ Միջազգային առևտրի կենտրոնի (ITC)  կողմից իրականացվող՝ «Հայաստանում հագուստի և ագրոբիզնեսի կայուն արժեշղթաների կառուցում» ծրագրի աջակցությամբ։

Ցուցահանդեսին ներկայացված է 11 հայկական ընկերությունների արտադրանք։ Ընկերությունները ոչ միայն ներկայացնում են հայկական արտադրանքը միջազգային շուկայում, այլև ծանոթանում են տեքստիլի ոլորտի նորարարական նյութերին, նորաձև լուծումներին և միջազգային շուկայի զարգացման միտումներին։

Այս հեղինակավոր միջոցառմանը մասնակցում է ավելի քան 1260 ցուցադրող 32 երկրից, նախատեսվում է շուրջ 10․000 այցելու 110 երկրից։

  • Կիսվել: