չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Փարիզում աղբահանները կրկին գործադուլ կանեն՝ ընդդեմ կենսաթոշակային բարեփոխումների

Փարիզում աղբահանները կրկին գործադուլ կանեն՝ ընդդեմ կենսաթոշակային բարեփոխումների

Ֆրանսիայի մայրաքաղաքի աղբահանների արհմիությունները չորեքշաբթի քվեարկել են հինգշաբթի օրվանից թոշակային տարիքի բարձրացման դեմ անժամկետ գործադուլը վերսկսելու օգտին, հաղորդում է Parisien-ը:

«Չորեքշաբթի Փարիզի աղբահանները կողմ են քվեարկել գործադուլի «2-րդ ակտ»-ի օգտին՝ խոստանալով, համաձայն «Աշխատանքի գլխավոր կոնֆեդերացիայի» (CGT) արհմիության, Փարիզի փողոցները վերածել հանրային աղբավայրի, քանի դեռ կենսաթոշակային բարեփոխումները չեն դադարեցվել»,- հաղորդում է ԶԼՄ-ն: Գործադուլը կսկսվի այն օրը, որն արհմիությունները բողոքի նոր օր են հայտարարել կենսաթոշակային բարեփոխումների դեմ՝ Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի որոշման նախօրեին՝ օրինագիծը գործող օրենսդրությանը համապատասխանեցնելու մասին:

Նշվում է, որ աղբահանությունն ամբողջությամբ կդադարեցվի հինգշաբթի օրը, կկանգնեցվեն քաղաքի աղբի այրման երեք գործարանների աշխատանքները։ Ինչպես հայտնել է Վեչելին, արհմիությունները բանակցություններ են վարել նաև մասնավոր հատվածի աղբահանների հետ՝ նրանց կոչ անելով միանալ գործադուլին և ավելացնել ցուցարարների թիվը։

  • Կիսվել: