Փարիզի քաղաքային խորհուրդը կոչ է անում Ֆրանսիայի կառավարությանը կիրառել պատժամիջոցներ Ադրբեջանի ղեկավարների նկատմամբ
Փարիզի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է բանաձև՝ ի պաշտպանություն հայ ժողովրդի: Այս մասին հայտնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը
Բանաձևով Փարիզը դատապարտում է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան՝ որակելով ադրբեջանական ագրեսիան որպես միջազգային իրավունքի և մարդու իրավունքների կոպտագույն խախտումներ։
Փարիզի քաղաքային խորհուրդը կոչ է անում Ֆրանսիայի կառավարությանը կիրառել պատժամիջոցներ Ադրբեջանի ղեկավարների նկատմամբ։



