երեքշաբթի, հունիս 24
24 / 6 / 2025
Փարիզի փաստաբանների միության խորհուրդը դատապարտում է Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ագրեսիան

Փարիզի փաստաբանների միության խորհուրդը դատապարտում է Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ագրեսիան

Փարիզի փաստաբանների միության խորհուրդը դատապարտում է ադրբեջանական բանակի կողմից հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ իրականացվող ագրեսիան։

Խորհուրդը հիշեցնում է իր հավատարմությունը միջազգային իրավունքի սկզբունքներին և միջազգային հանրության հովանու ներքո կոչ է անում անհապաղ դադարեցնել բռնությունը:

Փարիզի փաստաբանների միությունը վերահաստատում է իր համերաշխությունը Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի գործընկերների հետ՝ ընդգծելով, որ միմյանց միջև պահպանվում են պատմական հարաբերություններ, որոնք մշտապես վերահաստատվում են համագործակցության պայմանագրերով:

  • Կիսվել: