երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Փարիզի կենտրոնում բազմահարկ շենք է հրդեհվել. կան տուժածներ

Փարիզի կենտրոնում բազմահարկ շենք է հրդեհվել. կան տուժածներ

Փարիզի կենտրոնում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով առնվազն չորս մարդ է տուժել, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն։

Հրշեջ ծառայության հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. ՛՛Փարիզի 12-րդ թաղամասում գտնվող Լիոնի փողոցում հրդեհ է բռնկվել, որի մարման աշխատանքներում ներգրավվել է մոտ 40 միավոր տեխնիկա և 120 հրշեջ՛՛:

Նշվում է, որ հրդեհը բռնկվել է հինգ հարկանի շենքի չորրորդ հարկում։ Հրշեջ-փրկարարները օգնություն են ցուցաբերել չորս անձի, ովքեր հայտնվել են արտակարգ իրավիճակում։

 

  • Կիսվել: