շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Փարիզի դպրոցի թուրք աշակերտը նկատողություն է ստացել՝ Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար

Փարիզի դպրոցի թուրք աշակերտը նկատողություն է ստացել՝ Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար

Փարիզի դպրոցներից մեկում պատմության դասաժամի թեման եղել է Հայոց ցեղասպանությունը։ աշակերտներից մեկը՝ ազգությամբ թուրք Հասան Քարաօղլանը, հակադարձել է ուսուցչին և ժխտել նախորդ դարասկզբին թուրքերի իրականցրած սոսկալի ոճրագործությունը։

Իր այդ պահվածքի համար 14-ամյա թուրք աշակերտը հեռացվել է դասասենյակից։ Այնուհետև դպրոցի տնօրինությունը պայմանական պատիժ է կիրառել նրա նկատմամբ՝ տալով խիստ նախազգուշացում, որ եթե մեկ անգամ էլ թուրք աշակերտը հերքի Հայոց ցեղասպանության փաստը, ապա եռօրյա ժամկետով կհեռացվի դպրոցից ու կզրկվի դասապրոցեսներին մասնակցելու հնարավորությունից։

  • Կիսվել: