Փարիզի դատարանը որոշում կկայացնի Նիկոլա Սարկոզիի վաղաժամկետ ազատ արձակման վերաբերյալ
Փարիզի դատարանը երկուշաբթի օրը՝ բանտարկությունից ընդամենը 20 օր անց, որոշում կկայացնի Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի բանտից ազատ արձակման վերաբերյալ, հաղորդում է AP-ն։
Նա դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման՝ Լիբիայից ստացված միջոցներով իր 2007 թվականի քարոզարշավը ֆինանսավորելու դավադրության մեղադրանքով։
70-ամյա Սարկոզին ժամանակակից Ֆրանսիայի առաջին նախկին նախագահն է, որը ստացել է ազատազրկման դատավճիռ։
Սարկոզիի փաստաբանները բողոքարկում են նրա դատավճիռը և նաև վաղաժամկետ ազատ արձակման միջնորդություն են ներկայացրել։
Փարիզի դատարանը երկուշաբթի օրը կքննարկի նրա ազատ արձակման միջնորդությունը, որի որոշումը սպասվում է նույն օրը։


