երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Փարիզի արվարձանում ոստիկանի կողմից դեռահասի սպանությունից հետո անկարգություններ են սկսվել

Փարիզի արվարձանում ոստիկանի կողմից դեռահասի սպանությունից հետո անկարգություններ են սկսվել

Փարիզի Նանտեր արվարձանում անկարգություններ են սկսվել այն բանից հետո, երբ ոստիկանը սպանել է 17-ամյա դեռահասին։ Ոստիկանությունը յոթ մարդու է ձերբակալել։ Այս մասին հայտնում են Le Monde թերթը և BFMTV հեռուստաալիքը։

Le Monde-ի փոխանցմամբ՝ ոստիկանը 17-ամյա դեռահասից պահանջել է կանգնեցնել մեքենան, որում նա եղել է երկու այլ ուղևորի հետ։ BFMTV-ի փոխանցմամբ՝ ոստիկանը կրակել է դեռահասի վրա, երբ վերջինս հրաժարվել է կատարել նրա պահանջները։ Դեպքը տեղի է ունեցել հունիսի 27-ի առավոտյան։

Ոստիկանության աշխատակիցը ձերբակալվել է դիտավորյալ սպանության կասկածանքով։ Սպանված դեռահասի վարած մեքենայի ուղևորներից մեկը բերման է ենթարկվել, ևս մեկը հետախուզվում է։ Ըստ BFMTV-ի՝ դեռահասին նախկինում տեսել են առանց վկայականի մեքենա վարելիս և հրաժարվելով կատարել ոստիկանության պահանջները:

Երեկոյան Նանտերում բողոքի ցույց է անցկացվել տեղի ոստիկանության շենքի մոտ։ Ավելի ուշ այն վերածվել է անկարգությունների։ Ցուցարարներից ոմանք հրկիզել են բարիկադներ և աղբամաններ, ջարդուփշուր արել ավտոբուսի կանգառը և ճայթրուկներով հարվածել ոստիկաններին։ Ի պատասխան՝ ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել։ Անկարգությունների ժամանակ յոթ մարդ է բերման ենթարկվել, գրում է Le Monde-ը՝ վկայակոչելով ոստիկանությանը։ BFMTV-ի տվյալներով՝ տուժել է առնվազն մեկ մարդ։

  • Կիսվել: