ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Պառակտում Գերմանիայի ներսում «Հյուսիսային հոսք 2»-ի գործարկման պատճառով

Պառակտում Գերմանիայի ներսում «Հյուսիսային հոսք 2»-ի գործարկման պատճառով

Գերմանիայում պառակտում  է առաջացել «Հյուսիսային հոսք 2»-ի հարցում միասնական դիրքորոշման բացակայության պատճառով: Մասնավորապես, Բավարիայի վարչապետ Մարկուս Զեդերը սպառնալիք է տեսնում արտգործնախարար Անալենա Բերբոքի քաղաքականության մեջ՝ ուղղված երկրի էներգետիկ անվտանգությանը։ Նա հիշեցրել է, որ Գերմանիան գազի հուսալի մատակարարման կարիք ունի, ուստի հայտարարել է նախագիծը սկսելու անհրաժեշտության մասին, հայտնում է N-tv-ն։

Բավարիայի վարչապետը նաև մտահոգություն է հայտնել «կանաչների» արտաքին քաղաքականության վերաբերյալ։ «Դա հատկապես վերաբերում է Ռուսաստանի հետ հարաբերություններին»,- ասել է նա։

Մարկուս Զեդերին համակարծիք է ընդդիմադիր Քրիստոնեա-դեմոկրատական ​​միության արտաքին քաղաքականության խոսնակ Յուրգեն Հարդը։ Նա ընդգծել է, որ սոցիալ-դեմոկրատները, «կանաչներն» ու լիբերալները միասնական տեսակետ չունեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների, ինչպես նաև «Հյուսիսային հոսք 2»-ի վերաբերյալ։

  • Կիսվել: