Պակիստանը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը
Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի արևելյան Կունար երկրամասի գնդակոծումը։ Այս մասին տեղեկացնում են աֆղանական լրատվամիջոցները։
ԶԼՄ-ները, մասնավորապս, հայտնում են. «Կունար երկրամասի տեղական աղբյուրները հայտնում են, որ Պակիստանի բանակը գնդակոծում է Խաս-Կունար ճանապարհը՝ օգտագործելով ծանր տեխնիկա։ Բնակիչների խոսքով՝ գնդակոծության ձայները խուճապ են առաջացրել։ Խիջրաթաբադ ճամբարի և Շալիդակ շրջանի մի շարք ընտանիքներ լքել են իրենց տները»:
Այլ տեղեկություններ,այդ թվում՝ զոհերի ու վիրավորների մասին, չեն հաղորդվում։


