Պակիստանը պնդել է, որ Աֆղանստանին հասցրած հարվածների հետևանքով ավելի քան 300 աֆղան զինվոր է զոհվել
Պակիստանը հայտարարել է, որ Աֆղանստանի տարածքում օրեր շարունակ իր հասցրած օդային հարվածների ընթացքում ավելի քան 300 աֆղան զինվոր է զոհվել։
Ինչպես փոխանցում է «Associated Press»-ը, Պակիստանի տեղեկատվության նախարար Աթաուլլահ Թարարը հայտարարել է, որ Աֆղանստանում շարունակվող ռազմական հարվածների արդյունքում սպանվել է ավելի քան 330 աֆղան զինվոր, վիրավորվել է 500-ից ավելի մարդ։
Նա նաև հայտնել է, որ Պակիստանը ոչնչացրել է 102 աֆղանական հենակետ, վերահսկողության տակ վերցրել ևս 22-ը և ոչնչացրել 163 տանկ ու զրահապատ մեքենա տարբեր վայրերում։
Պակիստանի պետական լրատվամիջոցները հայտնել են, որ երկրի ռազմաօդային ուժերը հարվածել են Աֆղանստանի արևելքի տարբեր մասերում գտնվող կարևոր ռազմական օբյեկտներին։


