չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Պակիստանն Իրանի հետ համագործակցության պատրաստակամություն է հայտնել

Պակիստանն Իրանի հետ համագործակցության պատրաստակամություն է հայտնել

Պակիստանը պատրաստակամություն է հայտնել համագործակցել Իրանի հետ փոխադարձ վստահության հիման վրա բոլոր հարցերում, տեղեկացնում է The News թերթը:

Նշվում է, որ համապատասխան հայտարարությունն արել է Պակիստանի ժամանակավոր կառավարության ԱԳ նախարար Ջալիլ Աբաս Ջիլանին Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ հեռախոսազրույցում։

Թերթը գրում է, որ այս կերպ Պակիստանի իշխանությունները հասկացրել են, որ մտադիր չեն էլ ավելի սրել իրավիճակը, միաժամանակ կոչ են արել իրանցի գործընկերներին հարգել ինքնիշխանությունը։

ԱՄՆ պետքարտուղարության և Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչներն էլ իրենց հերթին Իրանին և Պակիստանին կոչ արել թուլացնել լարվածությունը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը դիմել է Թեհրանին և Իսլամաբադին՝ զսպվածություն դրսևորել և հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով։

Նշենք, որ հունվարի 16-ին Իրանի զինված ուժերը հարձակվել է Պակիստանի տարածքում գտնվող «Ջեյշ ալ Զոլմ» ահաբեկչական խմբավորման երկու շտաբի վրա։ Գործողության ընթացքում օգտագործվել են անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ։ Պակիստանի ԱԳՆ-ն դատապարտել է հարվածը՝ այն անվանելով երկրի օդային սահմանների խախտում, որը կարող է հանգեցնել լուրջ հետևանքների:

  • Կիսվել: