երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Պակիստանը նոր նախագահ ունի

Պակիստանը նոր նախագահ ունի

Պակիստանի ժողովրդական կուսակցության համանախագահ Ասիֆ Ալի Զարդարին ընտրվել է Պակիստանի նոր նախագահ և երկրորդ անգամ դարձել պետության ղեկավար։

Զարդարին Պակիստանի իշխող կոալիցիայի միակ թեկնածուն է, որում, մասնավորապես, ներառված է նրա որդու՝ Բիլավալ Բհուտո-Զարդարիի կուսակցությունը՝ Պակիստանի ժողովրդական կուսակցությունը։ Ընտրությունների ժամանակ նա հաղթել է ընդդիմադիր թեկնածու Մահմուդ Խան Աչակզային, որին աջակցում էր Պակիստանի նախկին վարչապետ Իմրան Խանի կուսակցությունը։

Շաբաթ օրը կայացած քվեարկության արդյունքում Զարդարին ստացել է 411 ձայն: Նա երկրորդ անգամ կստանձնի Պակիստանի նախագահությունը, որը նախկինում զբաղեցրել է 2008-2013 թվականներին:

  • Կիսվել: