երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Պակիստանն աջակցում է Ադրբեջանի «արդար» դիրքորոշմանը

Պակիստանն աջակցում է Ադրբեջանի «արդար» դիրքորոշմանը

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Պակիստանի վարչապետ Իմրան Խանը աջակցում է Ադրբեջանի  «արդար» դիրքորոշմանը։ Այս մասին Դավոսում Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ հայտնել է նա։

Պակիստանի վարչապետը Ալիևին վստահեցրել է նաև, որ  երբեք դիվանագիտական հարաբերություններ չի հաստատել «ագրեսոր» Հայաստանի հետ:

Ադրբեջանի նախագահն էլ շնորհակալություն է հայտնել Պակիստանի վարչապետին նման դիրքորոշման համար և իր աջակցությունն է հայտնել Պակիստանին մի շարք այլ հարցերում:

Տեղեկացնենք, որ Պակիստանն աշխարհում միակ երկիրն է, որ չի ճանաչում Հայաստանի  անկախությունը։

  • Կիսվել: