երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Պակիստանի նախկին վարչապետը եւ նրա կինը մեղադրվում են կաշառակերության մեջ. Reuters

Պակիստանի նախկին վարչապետը եւ նրա կինը մեղադրվում են կաշառակերության մեջ. Reuters

Կառավարության ղեկավար եղած ժամանակ որպես կաշառք հող ստանալու մեղադրանք է ներկայացվել Պակիստանի նախկին վարչապետ Իմրան Խանին եւ նրա կնոջը՝ Բուշրա Բիբիին, տեղեկացրել է Reuters գործակալությունը։

Մեղադրանքները կապված են Խանի եւ Բիբիի կողմից 2018թ. Al-Qadir Trust ոչ կառավարական բարեգործական կազմակերպության ստեղծման հետ, որը, ինչպես նշում է քննությունը, ծածկույթ էր կառուցապատողից որպես կաշառք հող ստանալու համար։

71-ամյա քաղաքական գործիչը բանտում է 2023թ. օգոստոսից, այլ հանցագործություններ կատարելու կասկածանքով։ Ավելի վաղ Պակիստանի դատարանը Իմրան Խանին եւ նրա կնոջը՝ Բուշրա Բիբիին դատապարտել էր 14 տարվա ազատազրկման կոռուպցիայի, օտարերկրյա նվերները վաճառելու գործով։ Նախկին վարչապետը եւ նախկին արտգործնախարար Շահ Մեհմուդ Քուրեշին  դատապարտվել են նաեւ 10 տարվա ազատազրկման հատուկ դատարանի կողմից՝ պետական գաղտնիքի խախտման մեղադրանքով։

Խանը Պակիստանի կառավարությունը գլխավորել է 2018-2022թթ.։ Նա  պաշտոնից հանվել է 2022թ. ապրիլի 10-ին՝ ներկայացված անվստահության քվեի հետեւանքով։

  • Կիսվել: