կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Պակիստանի հետ Աֆղանստանի սահմանին լարվածության սրումը հանգեցրել է շուրջ 20 000 ընտանիքի տեղահանման

Պակիստանի հետ Աֆղանստանի սահմանին լարվածության սրումը հանգեցրել է շուրջ 20 000 ընտանիքի տեղահանման

Պակիստանի հետ Աֆղանստանի սահմանին մարտական գործողությունների ակտիվացումը, ինչպես նաև Իրանի շուրջ ճգնաժամի հետ կապված էսկալացումը հանգեցրել են Աֆղանստանում հումանիտար իրավիճակի վատթարացման։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ):

«Պակիստանի հետ շուրջ 2400-կիլոմետրանոց սահմանին բախումները հանգեցրել են մոտավորապես 20 000 ընտանիքի տեղահանման Աֆղանստանի արևելյան, հարավարևելյան և հարավային շրջաններ», - ասվում է ՄԱԿ-ի կայքում տարածված հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ցամաքից և օդից հարվածների են ենթարկվել Աֆղանստանի մի շարք նահանգների ավելի քան 30 շրջաններ։ Այդ նահանգներում ՊՀԾ-ն ստիպված է եղել ժամանակավորապես դադարեցնել սոցիալական աջակցության միջոցառումները, դպրոցական սննդի ծրագրերը և բնակչության համար կենսապահովման նախագծերը։

Միևնույն ժամանակ, Աֆղանստանի արևմուտքում՝ Իրանի հետ սահմանին, սպասվում է Իրանից վերադարձողների թվի աճ՝ հաշվի առնելով ամերիկա-իսրայելական հարվածներն Իրանին և Թեհրանի պատասխան ռազմական գործողությունները։

ՊՀԾ-ն նախազգուշացնում է, որ կազմակերպության արտակարգ գործողությունների ֆինանսավորման համար հատկացված միջոցները կսպառվեն մինչև 2026 թվականի ապրիլ, ինչի պատճառով միլիոնավոր մարդիկ կզրկվեն աջակցությունից։

 

  • Կիսվել: