ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Փախստականների զանգվածային հոսքը ՌԴ-ի հետ սահմանին հարձակում է Ֆինլանդիայի և Եվրամիության ինքնիշխանության վրա. Օրպո

Փախստականների զանգվածային հոսքը ՌԴ-ի հետ սահմանին հարձակում է Ֆինլանդիայի և Եվրամիության ինքնիշխանության վրա. Օրպո

Փախստականների զանգվածային հոսքը Ռուսաստանի հետ սահմանին հարձակում է Ֆինլանդիայի և Եվրամիության ինքնիշխանության վրա։ Այդ մասին հայտարարել է Ֆինլանդիայի կառավարության ղեկավար Պետերի Օրպոն Yle հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Նա հիշեցրել է Ռուսաստանի հետ սահմանին փախստականների աննախադեպ հոսքի մասին, կարծիք հայտնել, որ դա կազմակերպված գործունեություն է, «որին մասնակցում են այլ երկրի իշխանությունները»։

Օրպոն նաև մեկնաբանել է Ռուսաստանի հետ սահմանին ապաստան փնտրող անձանցից դիմումների ընդունման կետերի բացակայությունը: «Եթե մենք այդքան ակնհայտորեն օտարերկրյա պետության կողմից հիբրիդային հարձակման թիրախ ենք, մենք իրավունք ունենք ամբողջությամբ դադարեցնել ապաստանի որոնումը արևելյան սահմանին և այն կենտրոնացնել այլ վայրում»,- հայտարարել է Ֆինլանդիայի վարչապետը:

Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդել էին մեկ օրում Ռուսաստանի հետ սահմանին փախստականների ժամանման պատմական ռեկորդի մասին՝ ավելի քան 230 մարդ:

  • Կիսվել: