հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Փախստականների համար դեպի Եվրոպա դռները բացելու Անկարայի որոշումը չի կարող լինել Սիրիայի հետ հակամարտության պատասխան. ԵՀ

Փախստականների համար դեպի Եվրոպա դռները բացելու Անկարայի որոշումը չի կարող լինել Սիրիայի հետ հակամարտության պատասխան. ԵՀ

Փախստականների համար դեպի Եվրոպա դռները բացելու Անկարայի որոշումը չի կարող լինել Սիրիայի հետ հակամարտության պատասխանը: Այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, տեղեկացնում է Reuters-ը:

Նա նշել է. «Ես ընդունում եմ, որ Թուրքիան բարդ դրության մեջ է հայտնվել՝ կապված փախստականների եւ միգրանտների հետ: Սակայն այն, ինչ մենք տեսնում ենք այժմ, չի կարող լինել պատասխան կամ լուծում»,-ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ:

Նշենք, որ վաղը Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելը եւ Եվրոպական խորհրդարանի նախագահ Դեւիդ Սասոլին կմեկնեն դեպի թուրք-հունական ցամաքային սահման ԵՄ սահմանին փախստականների հոսքը կրճատելու ուղղությամբ Հունաստանի ջանքերը սատարելու համար:

  • Կիսվել: