չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
«Փակե՛ք սահմանը»․ ակցիա Թբիլիսիում

«Փակե՛ք սահմանը»․ ակցիա Թբիլիսիում

Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ տեղի է ունեցել «Քաղաքացիական դիմադրություն» շարժման «Փակե՛ք սահմանը» ակցիան։ Այս մասին տեղեկանում ենք Aliq.ge-ից։

Ակցիայի մասնակիցները պահանջել են փակել վրաց-ռուսական սահմանը և վիզային ռեժիմ մտցնել ՌԴ քաղաքացիների համար։

Հանրահավաքի կազմակերպիչ Գելա Խասայայի խոսքով, եթե կառավարությունը չկատարի իրենց պահանջները, նախատեսում են բողոքի այլ ձևի դիմել։

«Մենք պահանջում ենք փակել վրաց-ռուսական սահմանը և Ռուսաստանի քաղաքացիների համար մուտքի արտոնագրային ռեժիմ սահմանել։ Այս գաղափարը մենք պատրաստվում ենք ներկայացնել կառավարությանը։ Պահանջը անտեսելու դեպքում, կդիմենք բողոքի այլ ձևերի։ Կլինեն խաղաղ հանրահավաքներ և ելույթներ», — ասել է Խասայան։

 

  • Կիսվել: