Պաղեստինն իր աջակցությունն է հայտնել Ռուսաստանի իշխանությունների գործողություններին
Պաղեստինի պետության նախագահ Մահմուդ Աբասը հայտարարել է, որ լիովին աջակցում է հունիսի 24-ի իրադարձությունների ժամանակ Ռուսաստանի իշխանությունների գործողություններին։ Իր դիրքորոշումը նա հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում, այն կայացել է պաղեստինյան կողմի նախաձեռնությամբ։
«Պաղեստինի ղեկավարը լիակատար աջակցություն է հայտնել հունիսի 24-ի իրադարձությունների ժամանակ սահմանադրական կարգի և իրավակարգի պաշտպանությանն ուղղված Ռուսաստանի ղեկավարության գործողություններին»,- հեռախոսազրույցի մանրամասներն է հայտնել Կրեմլի մամուլի ծառայությունը։