չորեքշաբթի, հունիս 26
26 / 6 / 2024
Պաղեստինի Կարմիր մահիկը Իսրայելին մեղադրել է իր աշխատակիցների ձերբակալման մեջ

Պաղեստինի Կարմիր մահիկը Իսրայելին մեղադրել է իր աշխատակիցների ձերբակալման մեջ

Պաղեստինի Կարմիր մահիկի ընկերությունն Իսրայելի իշխանություններին մեղադրել է չորս բժիշկների  կալանավորման և ամիսներ շարունակ գերության մեջ պահելու համար։

Այս մասին Պաղեստինի Կարմիր մահիկը գրառում է կատարել X-ի միկրոբլոգում՝ նշելով, որ շարունակում է անհայտ մնալ մոտ հինգ ամիս առաջ Իսրայելի իշխանությունների կողմից ձերբակալված իրենց 4 աշխատակցի ճակատագիրը:

Կազմակերպությունը խորը մտահոգություն է հայտնում կալանավորված իր աշխատակիցների անվտանգության համար, և կոչ է անում միջազգային հանրությանը շտապ միջամտել և ճնշում գործադրել Իսրայելի իշխանությունների վրա՝ նրանց անհապաղ ազատ արձակելու համար:

  • Կիսվել: