Պաղեստինցի պաշտոնյաներն Նյու Յորքում չեն կարողանա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային. ԱՄՆ-ն մերժել է նրանց վիզաները
ԱՄՆ Պետդեպարտամենտը մերժել է պաղեստինցի պաշտոնյաների և դիվանագետների վիզաները՝ արգելելով նրանց մասնակցել սեպտեմբերին Նյու Յորքում կայանալիք՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային, հայտնում է «The New York Post»-ը:
Նշվում է, որ հուշագրում առաջարկվում է մերժել բոլոր վիզաները՝ ներառյալ Պաղեստինի ինքնավարության նախագահ Մահմուդ Աբբասինը, ինչպես նաև չեղարկել հուլիսի 31-ից առաջ տրված փաստաթղթերը։
Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցչի առաջին տեղակալ Թոմի Պիգոտը հայտարարել է, որ ԱՄՆ-ի օրենքներին և ազգային անվտանգության շահերին համապատասխան՝ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մերժում և չեղարկում է Պաղեստինի ազատության կազմակերպության և Պաղեստինի ինքնավարության անդամներին տրամադրված վիզաները՝ ՄԱԿ-ի առաջիկա Գլխավոր ասամբլեայի նախաշեմին։
Հուշագրում նաև հիշատակվել է, որ Մահմուդ Աբասը նախատեսում էր ՄԱԿ-ի ամբիոնից ներկայացնել «սահմանադրական հռչակագիր»՝ անկախ Պաղեստինյան պետություն հռչակելու նպատակով։


