Օվերչուկը երախտագիտություն է հայտնել Ալիևին Իրանից ռուսների տարհանման գործում օգնության համար
Մարտի 2-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ, միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Ալեքսեյ Օվերչուկին։
Ըստ APA-ի՝ հանդիպման ընթացքում ռուսական կողմը անկեղծ երախտագիտություն է հայտնել Ադրբեջանի ղեկավարությանը տարածաշրջանում ստեղծված բարդ և լարված իրավիճակում Իրանի Իսլամական Հանրապետությունից Ռուսաստանի քաղաքացիների տարհանման գործում ցուցաբերած արագ օգնության համար։
Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանում տրանսպորտային կապերի զարգացման հեռանկարները։
Հաստատվել է Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացման ուղղությամբ աշխատանքները շարունակելու համատեղ հանձնառությունը։
Քննարկվել են նաև մի շարք մարդասիրական հարցեր։


